Ամերիկյան Amazon ընկերությունը, որը հայտնի է ինտերնետում իր մատուցած ծառայություններով, այս տարվա հոկտեմբերին կթողարկի պլանշետային համակարգիչ, որը կարող է մրցակցության մեջ մտնել Apple ընկերության iPad պլանշետային համակարգիչների հետ: Այս մասին այսօր գրում է The Wall Street Journal-ը: Amazon-ում այս լուրը հրաժարվել են մեկնաբանել:
Նշվում է, որ Amazon-ի պլանշետային համակարգիչը գործելու է Google-ի կողմից ստեղծված Android օպերացիոն համակարգի հիման վրա: Ի տարբերություն iPad-ի, այն չի ունենալու տեսախցիկներ: Հայտնի չէ նաև, թե ով է զբաղվելու պլանշետային համակարգչի դիզայնով: Amazon-ը պլանշետային համակարգիչների շուկայում փորձում է ակտիվանալ վերջին մեկ տարվա ընթացքում:
Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում Amazon-ը կթողարկի Kindle էլեկտրոնային գրքերի երկու նոր տարբերակներ, որոնցից մեկն առաջին անգամ լինելու է սենսորային էկրանով: