Ռուս հայտնի կատարող Վալերիան վրդովվել է, որ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Կիևում իր տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ 1+1 հեռուստաընկերության եթերում իրեն անվանել է «քաղաքական մարմնավաճառ»: Երգչուհին սպառնում է դատի տալ Վոլոչկովային:
Ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում Վոլոչկովան քննադատել է Վալերիային ու նրա ամուսնուն՝ Իոսիֆ Պրիգոժինին, որոնք հրաժարվել էին համերգներով հանդես գալ Ուկրաինայում, ու նրանց անվանել է «քաղաքական մարմնավաճառներ»:
Վալերիայի՝ դատարան դիմելու մտադրության մասին իր Twitter-ում գրել է նրան փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը:
«Վալերիան մտադիր է Վոլոչկովային մեղադրանք առաջադրել զրպարտության ու վիրավորանքի համար»,- հայտնել է փաստաբանը:













































