«էնսիերո» անվանումը կրող ցլերի ավանդական մրզավազքը, որն ավելի քան մեկ շաբաթ է՝ շարունակվում է իսպանական Պամպլոնա քաղաքի փողոցներում, այս տարի անցել է առանց զոհերի, ընդհանուր առմամբ, տոնակատարության ժամանակ տուժել է 42 մարդ: Այս մասին հինգշաբթի օրը հայտնում է Associated Press գործակալությունը:
Հինգշաբթի օրը քաղաքում կայացել է ութերորդ և եզրափակիչ «էնսիերոն», որին մասնակցում էին կորիդայի համար նախատեսված 8 ցուլ և հարյուրավոր մարդիկ, որոնք ցանկացել են ցլի կողքով վազել մինչև արենա: Իսպանական Կարմիր խաչի ներկայացուցիչ Խոսե Ալբադան հայտնել է, որ հինգշաբթի օրը 850 մետր վազքի ժամանակ, որը տևել է 2 րոպե 20 վայրկյան, քաղաքային հոսպիտալ թեթև վնասվածքներով տեղափոխվել է 3 մարդ:
Հիշեցնենք, որ Պամպլոնայի տոնակատարությունը սկսվում է հուլիսի 6-ին՝ Նավարայի հովանավոր Սուրբ Ֆերմինայի օրվա նախօրեին, և շարունակվում է 9 օր: «Էնսիերոյի» համար կազմակերպիչներն ընտրում են պինդ ցուլերի, որոնք պետք է անցնեն հատուկ սարքված ճանապարհով և հասնեն արենա, որտեղ երեկոյան նրանց մասնակցությամբ կորիդա է տեղի ունենալու: Որպես կանոն՝ վազքը տևում է երեք րոպեից ոչ ավելի:
Փառատոնի լուսանկարները կարող եք դիտել մեր «Ականատես» բաժնում:





































