Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ընտանեկան մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ի՞նչ է նշանակում՝ երկու համասեռամոլ երեխա որդեգրեն. էդ երեխեն ի՞նչ է մեծանալու, ինչքանո՞վ է ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նշեց, որ ինքը կոչ չի անում վառել համասեռամոլներին, բայց պետք է պահպանել ազգային արժեքները. «Հիմա էս թեմայով ո՞նց խոսեմ, ծա՞փ տամ: Լավ, ամուսնությանը դեմ եղաք, գոնե որդեգրմանը կողմ եղեք»:
Գևորգ Պետրոսյանը նկատեց. «Ով որ այս նախագծին դեմ լինի, կուզենա՞ իր ընտանիքում նման բան լինի»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վրդովվեց և հակադարձեց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դրեք քվեարկելու վրա. սրա ձևն արդեն չափ ու սահման չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում: