«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Նիկոյալ Բաղդասարյանի հրաժարականից հետո Փաստաբանական դպրոցի նոր տնօրեն կնշանակվի տնօրենի տեղակալ Սիմոն Բաբայանը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է գիտությունների ազգային ակադեմիայում:
Նշենք, որ Փաստաբանական դպրոցի տնօրենին առաջադրում է Փաստաբանների պալատի նախագահը՝ որպես դպրոցի հիմնադիր եւ Փաստաբանական դպրոցի խորհրդի նախագահ: Վերջինս դպրոցի խորհրդին է ներկայացնում թեկնածուին եւ խորհուրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ խորհրդի որոշմամբ նշանակվում է դպրոցի տնօրենը:
Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նոր տնօրենի անունը հայտնի կդառնա այսօր երեկոյան :
Հիշեցնենք, որ Փաստաբանների դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը երեկ հրաժարական է տվել դպրոցի տնօրենի պաշտոնից: Թեև լրատվամիջոցներով շրջանառվում է, որ նրա հրաժարականի պատճառը դպրոցում կատարված ֆինանսական չարաշահումներն են, սակայն Բաղդասարյանի հրաժարվել է Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու պատճառով:










































