Լոնդոնում ֆեմինիստները կազմակերպել են փոքրիկ խնջույք՝ «Կանայք, որոնք մետրոյում են սնվում» Facebook-ի հանրության դեմ՝ գրում է The Independent-ը: Ակցիան անցկացվել է լոնդոնյան Շրջանային գծի գետնանցումում:
Facebook-ում այդ խումբը ստեղծվել է դեռ 2011-ին, բայց հասարակական մեծ ուշադրություն է գրավել անցած շաբաթ, երբ լրագրող Սոֆի Ուիլքինսոնը հոդված է գրել այն մասին, թե իրեն ինչպես են լուսանկարել, երբ ինքը սնվել է մետրոյում, և թե ինքն ինչ զգացողություններ է ունեցել «Կանայք, որոնք մետրոյում են սնվում» էջում իր լուսանկարի հրապարակումից հետո:
Ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ: Մասնակիցները «զինված են եղել» պիկնիկի զամբյուղով և բանանով լի վինտաժային ճամպրուկով: Մյուս մասնակիցները բուտերբրոդներ և սուշի են կերել: Որոշ ակտիվիստներ շրջակայքի մարդկանց ցուցադրել են «Ես մետրոյում եմ սնվում» պաստառները:











































