Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ թիմը կորցրել է զգոնությունը՝ ժամկետից շուտ կարծելով, որ ապահովել է տեղն առաջին քառյակում:
«Զինագործներ»-ն այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ «Էվերթոն»-ին զիջելով 2 միավորով:
«Ֆուտբոլիստները կորցրել են զգոնությունը: Նրանց թվում էր, որ արդեն ապահովել են 5-րդ տեղը: Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը կենսական նշանակություն ունի մեզ համար:
Երբ խաղում ես «Բավարիա»-ի, «Բարսելոնա»-ի կամ «Ռեալ»-ի հետ, ավելի արագ ես առաջադիմում, քան այն դեպքում, երբ խաղում ես Եվրոպայի Լիգայում»,- հայտարարել է մասնագետը:






































