Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ Պետդումայի նստաշրջանին մասնակցել է Ռուսաստանի Զինված ուժերի գնդապետի համազգեստով՝ ի պատասխան այն բանի, որ Ուկրաինայի գործող իշխանությունը «հագել է համազգեստ» ու հայտարարել երկրի արևելքում հատուկ գործողություն անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր երկրի արևելքում ֆեդերալացման օգտին հանդես եկողների դեմ լայնամասշտաբ գործողություն անցկացնելու մասին:
«Ես այսօր հագել եմ գնդապետի համազգեստ, որը կարող եմ օրենքի համաձայն կրել, քանի որ տեսնում եմ, թե ինչպես է ռազմական խունտան Կիևում զգեստափոխվել: Եվ Տուրչինովը, և մյուս նախկին քաղաքացիականները նրանց տվել են զինվորական համազգեստներ»,- ասել է Ժիրինովսկին մինչ նիստի սկսվելը:










































