Այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Նրանք, որոնք ապակողմնորոշում են հանրությանը, թե իշխանությունները ծախում են կամ հանձնում են, դավադիր ուժեր են։»,-նշեց նա: