Ամերիկյան համալսարանի հնագետները Եգիպտոսում՝ Կահիրեում, կարողացել են վերականգնել հին եգիպտական արքայադուստր Խատշեպսետի դեմքի պատկերների ռելիեֆը: Աղջիկն ապրել է մոտ 4000 տարի առաջ: Նրա դիմանկարը հավաքել են փայտե սարկոֆագի փոքր մասերից, որում նա հուղարկավորվել է: Սարկոֆագը գտել են բուրգում, որը վերջերս էին հայտնաբերել:
Գերեզմանը գտել են դեռ 2017 թվականին Դախշուր նեկրոպոլիսում: Այն գտնվում է Կահիրեից 20 կմ հարավ: Հնագետների խոսքով՝ գերեզմանը պատկանում է XIII դարաշրջանի դինաստիային:

Գերեզմանը վաղուց են թալանել, սակայն սարկոֆագը պահպանվել է: Արքայադստեր դագաղը կոտրել են կողոպտիչները, որպեսզի գողանան ամանները, որում պահպանել էին ներքին օրգանները: Միայն արկղն էր մնացել, որում հնագետները կարողացել են հասկանալ գրությունը. «Խատշեպսետ արքայի դուստր»:












































