Ընդամենը մի քանի օր է անցել Windows XP օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցումից, սակայն բազմաթիվ չարագործներ անհապաղ օգտվել են աշխարհի ամենահայտնի ՕՀ-ի անպաշտպանությունից և օգտատերերի վատ իրազեկվածությունից:
Կիբերհանցագործերը սկսել են անհապաղ մշակել նոր վիրուսային ծրագրեր XP-ի համար, ինչպես նաև խաբել օգտատերերին՝ խոստանալով թարմացումներ: Մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել համացանցից նոր ծրագրերի ներբեռնման ժամանակ: Չարագործներն օգտվում են բոլոր հնարավոր միջոցներից, որպեսզի վնասակար ծրագրերը ներթափանցեն օգտատերերի համակարգիչներ:
Համացանցում հայտնվել են բազմաթիվ հայտարարություններ, որոնք առաջարկում են թարմացնել Windows Media-ն և այլ ծրագրեր՝ հայտնում է The Telegraph-ը:
Անհրաժեշտ է անցում կատարել նոր ՕՀ-ի և թարմացնել հակավիրուսային ծրագիրը:










































