Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարության ղեկավարները երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախապատրաստման շրջանակում:
Նրանք կքննարկեն նախագծի դրույթները՝ կապված ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման ճանապարհին բացառումների ու սահմանափակումների ոլորտի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությանը:
«Կողմերը կքննարկեն նախագծի դրույթները, որոնք մնում են չհամաձայնեցված»,- նշվում է հաղորդագրությունում:
Հանդիպման շրջանակում ծրագրված են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ բանակցությունները Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի և Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ:











































