Ուկրաինայի կառավարության քարտուղարությունը աճուրդի կդնի նախարարների կաբինետի ավտոտրանսպորտային միջոցները: Այս մասին գրում է Interfax-ը: Աճուրդի կհանվի 73 ավտոմեքենա:
«Ավտոմեքենաների աճուրդը նախատեսվում է անցկացնել հունիսի առաջին կեսից ոչ շուտ: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Գործընթացը կլինի բաց և թափանցիկ»,- հստակեցրել են քարտուղարությունում:
Աճուրդի կհանվի Mercedes Benz մակնիշի՝ 13, 31 Volkswagen, 16 Skoda Oktavia, 2-ական Opel Compo, Ford Econoline և GAZ 14 ավտոմեքենաներ, ինչպես նաև Toyota Gamry 3.0 IV, Mazda E 2200, KIA Besta, ZIL 114 և GAZ 14-02 ավտոմեքենաներ:











































