ԱՄՆ-ն Ուկրաինայի կառավարությանը կհատկացնի 11.4 մլն դոլար՝ երկրում նախագահական ընտրությունների անցկացմանն աջակցելու համար: Այս մասին ասվում է Պետդեպի կայքում:
Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն դիտորդների ներկայության աջակցմանը՝ ինչպես ուկրաինացի, այնպես էլ միջազգային, ընտրությունների թափանցիկ և արդյունավետ կազմակերպմանը և ընտրություններին առնչվող այլ գործերի համար:










































