ԱՄՆ Յուտա նահանգի բնակչուհի Մեգան Հանթսմենը, ով ձերբակալվել էր կիրակի օրը` իր 6 երեխաների սպանության մեղադրանքով, խոստովանել է իր մեղքը: Այս մասին գրում է Associated Press-ը` վկայակոչելով ոստիկանությանը:
Հանթսմենը հայտարարել է, որ 1996-2006 թվականներին 7 երեխա է լույս աշխարհ բերել, որոնցից մեկը մահացած է ծնվել: Նա խոստովանել է, որ ծնվելուց անմիջապես հետո սպանել է մյուսներին:
Գործակալության տվյալներով` կնոջը պաշտոնական մեղադրանք դեռևս չի ներկայացվել: Ոստիկանությունը փորձում է պարզել նրա արարքի դրդապատճառները:







































