Կոլումբիայում տնային կատուն մեկ տարեկան երեխային փրկել է մահից, հաղորդում է Metro-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտա քաղաքում, երբ 27-ամյա Դիանա Լորենա Ալվարեսը դուրս է եկել տանից՝ մեկամյա որդուն՝ Սամուելին, թողնելով մահճակալում:
Երբ մայրը վերադարձել է տուն՝ տեսել է, որ երեխան չոչ է անում հատակին: Կինը որոշել է պարզել, թե ինչպես է դա երեխային հաջողվել և նայել է տեսահսկման խցիկի ձայնագրությունը:
Պարզվել է, որ Գաթուբելա անունով տնային կատուն փրկել է երեխայի կյանքը: Երբ երեխան մոտեցել է առաջին հարկ տանող կտրուկ աստիճաններին, կենդանին ցատկել է երեխայի վրա: Կատուն երեխայի ճանապարհը փակել է այնքան ժամանակ, մինչև նա շրջվել է այլ ուղղությամբ:
Ցանցի օգտատերերին զարմացրել է կենդանու այդքան գիտակցված արարքը: Նրանք նշել են, որ կատուն արժանի է հարգանքի և «ձկան ցմահ պաշարի»: