Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում և բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:
Նա նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության համար առանձնահատուկ դերակատարություն ունեն, և Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում:











































