Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երկրի արևելքում հատուկ գործողություններ սկսելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով նրա մամլո ծառայությանը:
«Գործի դնել 2014 թվականի ապրիլի 13-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ընդունած որոշումը` ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհապաղ միջոցառումների մասին»,- կարգադրել է Տուրչինովը:
Որոշման իրականացումը պետք է վերահսկի Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:









































