Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

ՓՊ-ն առաջնորդվում է երկակի ստանդարտներով. ինչու կարգապահական չի հարուցվում Քոչարյանի փաստաբանների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն արդեն որերորդ անգամ վիրավորական արտահայտություններ է հնչեցնում Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։

Նախ՝ սեպտեմբերի 20-ի նիստին, երբ դատավորը կրկին մերժեց փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թե՛ այսօր և թե՛ նախորդ նիստին հրապարակված որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ, և որ դատարանն այսպիսով դարձել է գործիք Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Հայկ Ալումյանը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանում դատական համակարգում գոյություն ունեն պատերի տակ վնգստացող դատավորներ, և այդ հանգամանքն իր հրապարակային ելույթներից մեկում հաստատել է նաև Բարձրագույն խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, դիմելով դատավորին՝ Ալումյանը հարցրեց. «Մենք ուզում ենք իմանալ` դուք վնգստացող դատավորների ցանկում կա՞ք, հարգելի՛ դատարան»։

Այսօրվա դատական նիստի ժամանակ էլ, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին մերժեց գրավի դիմաց փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, Քոչարյանի մյուս փաստաբան Ռուբեն Սահակյանն է վիրավորական արտահայտություններ հնչեցրել դատավորի հասցեին։ Նախ Սահակյանը հայտարարեց, որ իր կաշվի վրա զգացել է դատավորի մասնագիտական գիտելիքների խոր պակասը, ապա նշել էր, որ առաջիկայում հակված է դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու։ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց… դե, նա շատ կատուներ է պահում»,- ասել է Փաստաբանների պալատի նախկին նախագահը։

Նա նաև որոշ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նաև քննիչների նկատմամբ։ Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին, Ռուբեն Սահակյանը, դիմելով քննիչներին, ասել է. «Այ… ողորմելիներ, որ ասեմ, կոպիտ կլինի… այ եսիմինչեր, դուք քննիչներ եք, դու քննչական խմբի ղեկավա՞ր ես, Հրաչյա Մուշեղյան, բա չգիտե՞ս, որ երբ մարդուն մեղադրում ես ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելու համար, ուրեմն պետք է նման ցուցմունք ունենաս: ՍԴ ութ դատավորից միայն մեկին են հարցաքննել, որն ասել է, թե իր հանդեպ ճնշում չի եղել: Բա ինչո՞ւ եք գրել մեղադրանքում, թե ճնշում է գործադրվել»:

Փաստաբանների պալատն առ այսօր չի արձագանքել Քոչարյանի փաստաբանների կողմից թույլ տված այս վիրավորանքներին։ Ինչպես սեպտեմբերի 20-ի նիստից հետո, այնպես էլ այսօր քար լռություն էր Ստամբուլյան կոնվենցիայի վտանգներով տառապող Փաստաբանների պալատի նախագահի կողմից։ Մինչդեռ նախորդ իշխանության ժամանակ նույն Պալատը, Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոշորացույցով կարդում էր այդ ժամանակ ընդդիմադիր կեցվածքով փաստաբանների գրառումները և չեղած տեղից կարգապահական վարույթներ էր հարուցում։ Ներկայումս, երբ իսկապես կա դրա անհրաժեշտությունը, Պալատում լռություն է տիրում։

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզաբանում ստանալ Փաստաբանների պալատից, մասնավորապես՝ չե՞ն պատրաստվում կարգապահական վարույթներ հարուցել այս փաստաբանների հետ կապված։ Պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն ասաց, որ ՓՊ նախագահը գտնվում է գործուղման մեջ, հետևաբար այդ հարցը չի քննարկվել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբանների այդ վարքագիծն ավելի շատ վնասում է իրենց պաշտպանյալին՝ Ռոբերտ Քոչարյանին։ «Նման հայտարարությունները, բնականաբար, չեն նսեմացնում դատավորին։ Կատու պահելը նսեմացուցիչ արարք չէ։ Ես երեկ տեսա, որ հանրությունն արդեն ծաղրում էր նման արտահայտություն անելը»,- ասաց Ալեքսանյանը՝ ավելացնելով. «Իսկ ընդհանուր առմամբ, Փաստաբանների պալատը երբեք ադեկվատ չի արձագանքել որևէ դեպքի։ Երբ պետք է, իրենք չեն միջամտում, իսկ երբեմն հայտնվում են ինչ-որ անկապ թեմաներում և անհասկանալի գործելակերպ են դրսևորում։ Մինչդեռ, ցանկացած իրադարձության, միջադեպի վերաբերյալ պետք է լինի պատշաճ արձագանք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում