Monday, 08 06 2026
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը

Տիմոշենկոն համաշխարհային առաջնորդներից անմիջական ռազմական օգնություն է խնդրում

Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն դիմել է իր հայրենակիցներին, գրում է Cenzor.net-ը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր մեր հայրենիքի գլխին մահացու վտանգ է կախված: Արտաքին ագրեսիայի պատճառով Ուկրաինան կանգնած է պետական անկախության և ինքնիշխանության կորստի շեմին: Խոսքն արդեն միայն Ուկրաինայի ներքին գործերին խառնվելու մասին չէ, այլ մեր երկիրը բռնազավթելու և գրավելու փորձի: Արևելքում գործում են ոչ թե ուկրաինացի սեպարատիստները, այլ լավ մարզված և զինված ռուս հետախույզները:

Եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Ուկրաինային փաստացիորեն պատերազմ է հայտարարված:

Ես մինչև վերջերս վստահ էի, որ ներկայիս ճգնաժամը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով` կանխելով Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի: Այսօր արդեն այդ հնարավորությունները չկան: Նրանք չեն կանգնի, եթե մենք նրանց չկանգնեցնենք:

Այսօր, հնարավոր է, ամենածանր օրն է Ուկրաինայի 23 տարվա անկախության ընթացքում: Սակայն որոշում ընդունելու ժամանակն է: Ագրեսորին հանդարտեցնելու ժամանակն ավարտվել է:

Այդ պատճառով էլ ես` որպես Ուկրաինայի խոշոր քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդ, աջակցում եմ վճռական հակաահաբեկչական գործողության իրականացմանը Ուկրաինայի զինված ուժերի հետ մեկտեղ: Ավելին, ժամանակն է համազգային դիմադրություն կազմակերպելու մասին հայտարարել ռուս ագրեսորին բոլոր թույլատրելի միջոցներով, այդ թվում` ընդհանուր մոբիլիզացում անցկացնելու ճանապարհով:

Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ ունակ ենք ինքնուրույն պաշտպանվելու: Եվ այդ ժամանակ աշխարհը կօգնի մեզ:

Ես բոլոր պետությունների առաջնորդներին կոչ եմ անում, առանց հապաղելու, Ռուսաստանի նկատմամբ կիրառել պատժամիջոցների երրորդ մակարդակը: Համաշխարհային առաջնորդներից ես նաև խնդրում եմ անմիջական ռազմական օգնություն ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ազատության համար, որը զոհվում է այդ ազատության համար: Ես համաշխարհային առաջնորդներին խնդրում եմ գործել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում