Իտալիայում կտրուկ նվազել է գինու օգտագործումը: Դա նկատելի է վերջին մի քանի տարիներին, իսկ անցած տարի իտալացիները խմել են ընդամենը 22 մլն հեկտալիտր գինի:
Այդպիսով, իտալացիները առաջնությունը զիջել են ոչ միայն ֆրանսիացիներին, այլև ամերիկացիներին, որոնք սովորաբար հայտնի են որպես գարեջրի, այլ ոչ թե գինու սիրահարներ:
Ընդ որում՝ արտասահմանում իտալական գինու նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել, հայտնում է Repubblica-ն:
Իսկ ներքին շուկայում միայն 2013-ին գինու գնումներն ընկել են 7%-ով ու հասել 1861-ից ի վեր ռեկորդային ցածր մակարդակի:









































