Friday, 19 06 2026
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հետաքրքրել ԱՄՆ-ին, հերթապահ հանդիպո՞ւմ. Միացյալ Նահանգների ուշագրավ մեսիջը

Նոյեմբերի 5-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Դեսպանը նշել է, որ արժևորում է ԱՄՆ դեսպանատան երկարամյա աշխատանքը Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ՀՀԿ-ի առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով։ Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

«Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ՝ միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ սա հերթապահ հանդիպում համարել չի կարելի: «Ըստ իս՝ ԱՄՆ-ը ցանկանում է փաստացի այսօրվա իշխանություններին ցույց տալ, որ իրենք մտադիր են աշխատել քաղաքական ամբողջ սպեկտորի հետ, այդ թվում նաև՝ հանրապետականների հետ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ Կարծում եմ՝ ուզում են այսօրվա իշխանություններին ցույց տալ, որ այնուամենայնիվ շատ լուրջ տարբերություն՝ մանավանդ արտաքին քաղաքական առումով, չեն տեսնում, որպեսզի իրենց զրկեն նույն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հաճույքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ պետք է ուշադրություն դարձնել նաև հրապարակված պաշտոնական հաղորդագրությանը, որում նշված է Սերժ Սարգսյանի խոսքերն առ այն, որ իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը. «Այդ բառապաշարը, այդ բնորոշումներն ավելի շատ տիպիկ են լիբերալ ուղղվածություն ունեցող գործիչներին, որոնք քննադատում են հենց Թրամփին։ Աշխարհում գոյություն ունեցող այն հոսանքները, որոնք հարում են լիբերալներին, այդ նույն բնորոշումներով քննադատում են Թրամփին՝ նրան համարելով պոպուլիստ։ Սա բավականին հետաքրքիր երևույթ է, որը տեղ է գտել նաև հանդիպման պաշտոնական հաղորդագրության հետ։ Սա ինչ-որ մեսիջ է, որը կունենա զարգացումներ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջիկա քաղաքական ծրագրերին և դրանցում Միացյալ Նահանգների հնարավոր աջակցությանը, մեր զրուցակիցն ասաց. «Ընդհանուր առմամբ՝ իշխանության թավշյա փոխանցումից հետո մենք բազմիցս ականատես ենք եղել ևս մեկ հետաքրքիր երևույթի ու օրինաչափության՝ ՀՀԿ-ն արտաքին քաղաքական դաշտում ավելի ակտիվ է արևմտյան ուղղությամբ՝ Եվրամիության, Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանք։ Իրենց իշխանության վերջին տարիներին այդ ուղղություններով իրենք բավականին ակտիվ էին և արձանագրում էին որոշակի իրողություններ, ինչպիսին էր, օրինակ, ԵՄ-ի հետ Ընդլայնված և համապարփակ գործընկերության ծրագիրը։ Ի վերջո՝ Միացյալ Նահանգների հետ որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվել։ Ըստ իս՝ Միացյալ Նահանգների համար Սերժ Սարգսյանը բավականին կանխատեսելի գործընկեր է եղել, որի արտաքին քաղաքական կուրսը ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը ռևերսի չի ենթարկել՝ ինչպես ինքն է ասում։ Ուստի Միացյալ Նահանգները արտաքին քաղաքականության առումով շատ մեծ տարբերություն չի տեսնում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Բայց Սերժ Սարգսյանը իրենց համար եղել է կանխատեսելի գործընկեր, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս ամբողջովին հասկանալի չէ»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ դրա վկայությունն է այսօր Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում առկա որոշակի վակուումը՝ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ասպարեզում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ քանի որ ԱՄՆ դեսպանը նոր է նշանակվել, ըստ իր պարտականությունների՝ պարտավոր է հանդիպել Հայաստանում քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող գործիչների հետ՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների. «Չմոռանանք, որ Հանրապետական կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ստացել էր մոտավորապես 56 հազար ձայն ու որոշակի քաղաքական կիշռ ունի։ Եթե նայում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական ուժերն այնքան էլ շատ չեն, ապա բնական է, որ նման հանդիպում է լինում։ Այս պահի դրությամբ չենք կարող ասել, որ դա հեռուն գնացող գործընթաց է»։

Մեր այն հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն իր ապագա քաղաքական ծրագրերում կարո՞ղ է ունենալ Արևմուտքի աջակցությունը, Բադալյանը պատասխանեց. «Նախ՝ ես չեմ կարող ասել, թե երրորդ նախագահն ինչ մտադրություններ ունի։ Բայց եթե հիշում եք՝ ժամանակին լրատվամիջոցներում լուրեր շրջանառվեցին, որ գերմանական «Կոնրադ Ադենուար» հիմնադրամն է, որ համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին քաղաքական կենտրոնները անմասն չեն Հայաստանում իշխանություն ձևավորելու գործընթացից, ապա բնական է, որ որոշ երկրներ Հայաստանում վարվելիք քաղաքականության մեջ այս կամ այն ուժին ցանկանան ընդգրկել։ Դա մի քիչ տեսական է, գործնականում դեռ ոչինչ չկա։ Չի բացառվում, որ որոշ ուժեր փորձեն դիտարկել այս կամ այն կուսակցությանն օգտագործելու հնարավորությունը՝ իհարկե իրենց շահերից ևս դա կբխի»։

Ըստ Բադալյանի՝ ՀՀԿ-ի և ռուսաստանյան քաղաքական ուժերի հարաբերությունները սահուն չեն: «Իսկ դա միգուցե հետաքրքիր է արևմտյան որոշ քաղաքական կենտրոնների համար։ Ի դեպ՝ Եվրամիությունը առանձին է, ԱՄՆ-ը՝ առանձին, ԱՄՆ-ի մեջ հանրապետականները՝ առանձին, դեմոկրատները՝ առանձին։ Այսինքն՝ սա ընդհանուր գործընթաց է, սպասել, որ վաղը լուրջ զարգացումներ կլինեն՝ իրատեսական չէ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում