ԱՄՆ Յուտա նահանգի Պլեսանտ-Գրոուվ քաղաքի ոստիկանությունը բնակելի տան նկուղում հայտնաբերել է 7 նորածինների դիեր: Այս մասին, ITAR-TASS-ի հաղորդմամբ, կիրակի հայտնել են տեղի իշխանությունները:
Երեխաների սպանության համար, որոնք ենթադրաբար ծնվել են 1996-2006 թվականներին, ձերբակալվել է 39-ամյա Մեգան Հանթսմեկը, որն ավելի վաղ ապրել է այդ տանը:
Նախնական տվյալների համաձայն՝ նա է եղել այդ նորածինների մայրը:
Հանթսմենի ազգականներից մեկը ավտոտնակում գործեր անելիս տեսել է կասկածելի տուփ: Երբ այն բացել է, ներսում հայտնաբերել է երեխայի մարմին:
Իրավապահները խուզարկել են տունն ու գտել 7 ստվարաթղթե արկղեր, որոնցում եղել են նորածինների մարմինները:










































