Saturday, 13 06 2026
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին

Հայաստանի բնակչությունը շատ է կաղում բժշկական կուլտուրայից. սրտաբան

Հիվանդությունները սեզոնայնություն ունեն. աշնանը և գարնանը դրանք սրվում են: Սեզոնային սրացումներ են լինում նաև սիրտանոթային հիվանդությունների դեպքում: Ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը սրտաբան Միքայել Ադամյանը նշեց, որ անհրաժեշտ է բժիշկների ուշադրության ներքո լինել, հետազոտվել գոնե 3-4 ամիսը մեկ, իսկ ախտորոշում ունեցողների դեպքում` ավելի հաճախ:

«Հայաստանի բնակչությունը շատ է կաղում բժշկական կուլտուրայից, պրոբլեմներից փախչել՝ չի նշանակում այն լուծել: Լավագույն բժշկությունը կանխարգելիչն է. կանխարգելելով այն` պրոբլեմը փոքրացնում ենք: Մեծացել է այն հիվանդների թիվը, ովքեր այցելում են կանխարգելիչ նպատակով: Սրտանոթային հիվանդությունների ավելացման պատճառներից են ժառանգական գործոնը, նստակյաց ապրելակերպը, ծխելը ևս մեծ ռիսկային գործոն է, որը, ցավոք, նկատում ենք նաև կանանց մոտ:

Մեծ դեր ունի նաև սնունդը. մեր ազգաբնակչությունը սնվում է` առանց դիետա պահելու: Մեր պապերը մեզնից առողջ են եղել, շատ են շարժվել և օգտագործել տվյալ սեզոնին բնորոշ սնունդ, ոչ թե յուղոտ միս տարվա բոլոր եղանակներին»,- ասաց նա` հավելելով, որ պետք է սահմանափակել յուղոտ սննդի, աղի, շաքարավազի օգտագործումը, այս սեզոնին պետք է կանաչեղեն շատ օգտագործել: Սրտաբանի խոսքով` օրական կատարվում է միջինը սրտի 7 վիրահատություն: Բաց վիրահատությունների արժեքը 2.5-3.5 մլն դրամ է` կախված վիրահատության բարդության աստիճանից, կորոնոգրաֆիան` մոտ 370 հազար, ստենդավորումը` 1 մլն 100 հազարից մինչև 2 մլն 100 հազար դրամ:

Վիրահատությունները, ըստ Ադամյանի, Հայաստանում բավական մատչելի են դրսի համեմատ, իսկ սարքավորումների ոչ մի տարբերություն չկա: Սրտաբանն ուրախալի է համարում, որ մեր երկրում շատերն արդեն երիտասարդ հասակից են զբաղվում իրենց առողջությամբ: Հայ ազգաբնակչության մեջ խառնամուսնությունները քիչ են, հիվանդությունների ավելացումն ու երիտասարդացումը հենց դրանով է պայմանավորված:

Բժիշկների արտահոսք կա Հայաստանից, սակայն Ադամյանը դա սոցիալական վիճակի հետ չի կապում, նշում է` մարդիկ փնտրտուքի մեջ են, սակայն դա անպայման կապել սոցիալական դրության հետ պետք չէ:

Տղամարդկանց դեպքում սրտամկանի ինֆարկտը ավելի հաճախադեպ է, իսկ կանանց դեպքում հաճախադեպ է` հիպերտոնիան: Սրտանոթային հիվանդությունների, ինֆարկտի տարիքը երիտասարդացել է, ռիսկային խումբ են տղամարդիկ` 40-ից հետո, կանայք` 50-ից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում