Եվրամիությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլանդը վերանայել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով տված իր ցուցմունքները, հաղորդում է CNN-ը:
Սոնդլանդի փաստաբանը հետաքննությունը վարող կոմիտեներին իր ավելի վաղ տված ցուցմունքների երեք էջանոց լրացում է ուղարկել, որտեղ բացահայտվում է այն տեղեկատվությունը, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու և առաջնորդների հանդիպումը կազմակերպելու պայմանը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի գործի հետաքննությունն է եղել:
Սոնդլանդը նաև հայտարարել է, որ «անթույլատրելի» է համարում Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսելու՝ նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանիի փորձերը:
ԱՄՆ մշտական ներկայացուցչի նոր ցուցմունքները հաստատում են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու և Բայդենի հետաքննության միջև կապը, ինչը կարևոր փաստ է իմպիչմենթի վերաբերյալ գործի համար: