Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը պատրաստվում է տեխնոլոգիական ցատկի. Ավինյանի ելույթը Խոնցյաոյի համաժողովի քննարկմանը

Հայաստանը մեծ մարդկային կապիտալով փոքր պետության հրապուրիչ օրինակ է, որը օգտագործում է թվային դարաշրջանի հնարավորությունները: Երկիրն արտադրել է Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության կողմից օգտագործվող միկրոէլեկտրոնիկայի 30%-ը՝ բնակչության ընդամենը 1,5%-ը կազմելով:

Սա այն ամուր հենարանն է, որի վրա հիմնվելով` 21-րդ դարում Հայաստանը նորացնում է ներուժը և պատրաստվում տեխնոլոգիական ցատկին՝ զարգացող երկրից դեպի զարգացած երկրի կարգավիճակ: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նոյեմբերի 5-ին ելույթ ունենալով Չինաստանի Շանհայ քաղաքում կազմակերպված Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականությունը և ինովացիոն զարգացումը. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

տիկնայք ու պարոնայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել տնտեսական զարգացման, մարդու բարեկեցության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում: Համոզված եմ, որ երկրի առաջխաղացումը ապագայում կշարունակվի` նպաստելով իր քաղաքացիների և աշխարհի համար լրացուցիչ արժեքի ստեղծմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մարդկության պատմությունը մշտապես մրցավազք է եղել տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի հասնելու համար: Առաջին անգամ այս մրցավազքը ավելի շատ հնարավորություններ է ստեղծում, քան վտանգներ և անվտանգության երկընտրանքներ չի առաջադրում: Մի պետության նվաճումը մյուսի պարտությունը չէ: Ինովացիաների և տեխնոլոգիական առաջխաղացման մրցավազքը բերում է մասսայական գիտելիքի ստեղծմանը, որը խելացի կերպով օգտագործվելու դեպքում կարող է օգտակար լինել բոլորի համար:

Քաղաքակրթության զարգացման այս փուլը պատմական էվոլյուցիայի հերթական հանգրվան չէ, այլ հեղափոխական ցատկ, որը տանում է դեպի մի նոր աշխարհ: Սա վերափոխման գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կազատվեն առօրյա ձանձրալի աշխատանքից: Արհեստական բանականությունը և այլ բեկումնային տեխնոլոգիաները զգալիորեն կմեծացնեն մեր կարողությունները և հնարավորություն կտան կենտրոնանալ ստեղծարար գործունեության վրա:

Զարգացման ներկա փուլը յուրահատուկ է նաև նրանով, որ տեխնոլոգիան հանդես է գալիս որպես հնարավորությունները հավասարեցնող գործիք: Չնայած ինովացիան մշտապես եղել է հեռատես և փոփոխություններ բերող մարդկանց ապրելակերպը՝ այն սովորաբար նպաստել է միայն սահմանափակ երկրների զարգացմանը: Այժմ, բոլորը հնարավորություն ունեն քաղել արհեստական բանականության օգուտները: Թե՛ Չինաստանի նման մեծ պետությունները, թե՛ Հայաստանի նման փոքրերը համաշխարհային էկոհամակարգին առաջարկելու բան ունեն, և մենք պետք է նպաստենք, որպեսզի յուրաքանչյուր պետություն իր տեղը գտնի: Ավելին, որևէ պետություն միայնակ չի կարող ամբողջությամբ օգտագործել արհեստական բանականության տված հնարավորությունները, քանի որ հաջողության բանալին ոչ միայն ֆինանսական և մտավոր կարողություններն են, այլև ցանցերը. մարդկանց ու գաղափարների ցանցերը, որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ:

Այս համաշխարհային գործընթացների մաս կազմելով՝ Հայաստանը մեծ մարդկային կապիտալով փոքր պետության հրապուրիչ օրինակ է, որը օգտագործում է թվային դարաշրջանի հնարավորությունները: Մենք արտադրում էինք Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության կողմից օգտագործվող միկրոէլեկտրոնիկայի 30%-ը՝ բնակչության ընդամենը 1,5%-ը կազմելով: Սա այն ամուր հենարանն է, որի վրա հիմնվելով` 21-րդ դարում նորացնում ենք մեր ներուժը և պատրաստվում տեխնոլոգիական ցատկին՝ զարգացող երկրից դեպի զարգացած երկրի կարգավիճակ:

Մենք ընտրել ենք արհեստական բանականությունը և տվյալագիտությունը մեր վերելքը առաջնորդելու համար: Նվազ կապիտալատար լինելով, քան բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) այլ խոշոր ոլորտները՝ արհեստական բանականությունը և տվյալագիտությունը հնարավորություն են ընձեռնում համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակի հասնել: Այսօր կարող ենք հպարտորեն նշել, որ հայկական «Picsart», «Renderforest», «2Hz», «SuperАnnotate» և այլ ընկերությունները արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում նոր խոսք են ասում:

Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ուղու սկզբում ենք գտնվում: Տեխնոլոգիական վերափոխման գործընթացը արագացնելու համար մենք պետք է կառավարությունը դիտարկենք ոչ միայն որպես ինովացիաներն օգտագործող և խթանող, այլ նաև որպես ինովացիաներ ստեղծող: Այդ իսկ պատճառով Հայաստանի ունի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը ոլորտի զարգացման նպատակային քաղաքականություն է մշակում: Նշեմ նաև, որ ինովացիոն քաղաքականությունը չի գործում վակուումում, այն պահանջում է հատուկ կանոնակարգեր և ենթակառուցվածքներ: Առաջին հերթին խոսքը կրթության մասին է: Կրթական համակարգում մեծ կարևորություն ենք տալիս բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտի առարկաներին, ինչի մասին են վկայում, օրինակ, դպրոցների մեծամասնությունում ինժեներական լաբորատորիաների առկայությունը և երկրի ութ համալսարաններում «STEM» ոլորտի մասնագիտությունների առկայությունը: Ավելին, որդեգրելով կլաստերային մոտեցում` հիմնել ենք տեխնոպարկեր և ինժեներական քաղաք, ինչպես նաև պլանավորում ենք ինովացիոն թաղամասեր ստեղծել: Այս ամենի արդյունքում նպատակ ունենք միանալ աշխարհի ամենաինովացիոն երկրների ցանկին:

Հարգելի՛ գործընկերներ,

Վերափոխման ճանապարհին մենք աշխարհն ընկալում ենք ելնելով հաղթանակ-հաղթանակ մոտեցումից, այսինքն՝ մեկի ձեռքբերումը մյուսի կորուստը չէ: Կարծում եմ, որ համաժողովը հիանալի հնարավորություն է քաղաքականություն մշակողների, գործարարների և տեխնոլոգիական առաջնորդների համար միմյանց հետ փորձառությամբ կիսվելու համար: Համաժողովը նաև լավ հնարավորություն է հանձնառություն ստանձնելու առ այն, որ ֆինանսական, մտավոր և սոցիալական կապիտալը պետք է օգտագործվի` զարգացման ինովացիոն և բոլորի համար շահավետ համաշխարհային օրակարգ սահմանելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում