Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան վստահ է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին խնայում է ուժերն ազգային առաջնության խաղերում:
«Ես վայրկյան անգամ չեմ դադարում վստահել Մեսսիին: Նրա հետ ոչինչ չի կատարվում: Լեոն համապատասխան մարզավիճակում է և լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ:
Պարզապես մենք սովորել ենք տեսնել նրա անհավանական գործողությունները և խաղերի ճակատագիրը որոշելու նրա ունակությունը: Վերջին խաղերում այդպիսիք բացակայում են: Բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված: Լեոն դեռ շատ կուրախացնի մեզ»,- Marca-ն մեջբերում է Սուբիսարետայի խոսքերը:








































