ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշեց՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա:
«Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, հատկապես Ռուսաստանից Հայաստանին զենք չմատակարարելու համար նեղանալը մեղք է: Այս հարցն այստեղ՝ ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների մեջ չի մտնում, բայց կան հարթակներ, որոնցում քննարկվել և քննարկվում են»,- ասաց նա: