Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պետք է օգտագործենք մեր ժողովուրդների բարեկամության պատմությունը․ ՀՀ նախագահը՝ Զուխորովին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխորովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, և փոխգործակցության ներուժն իրականում շատ ավելի մեծ է: «Հին հարաբերություններն ու բարեկամությունը վաղը կամ մյուս օրն ավելի են գնահատվելու: Մենք պետք է լրջորեն օգտագործենք մեր ժողովուրդների բարեկամության հիանալի պատմությունը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահը Հայաստանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Նա վստահություն է հայտնել, որ Տաջիկստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան արդյունավետ ներդրում կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում: Զուխորովն ասել է, որ հետաքրքրված են տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմամբ: Նա նշել է, որ հայերը Տաջիկստանում բնակվում են շատ վաղուց և միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի պետական կառավարման համակարգում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշել է կրթությունը, նորագույն տեխնոլոգիաները, ֆինանսներն ու բանկային համակարգը, ինչպես նաև սննդարդյունաբերության ու սննդի անվտանգության ոլորտները: Ըստ նախագահ Սարգսյանի՝ ավելի մեծ բովանդակություն պետք է հաղորդվի համագործակցությանը մշակութային և հումանիտար ոլորտներին, մասնավորապես, անցկացվեն մշակույթի օրեր և իրականացվեն փոխանակման ծրագրեր:

Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նաև նախագահական նախաձեռնություններին և դրանց շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում