Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ՝ ՄԱԿ-ում իր ներկայացուցչին այցագիր չտրամադրելու համար: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Մարզիե Աֆխամը՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և հակասում ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագրին:
ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրված թեկնածու Աբու Թալեբիի մուտքի արգելման մասին՝ պատճառաբանելով, որ նա եղել է 1979 թվականի նոյեմբերին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը գրաված ուսանողական կազմակերպության շարքերում:









































