Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքը թեքվում է կառավարական ուժերի օգտին, հայտնում է AFP-ն:
«Դա ճգնաժամում բեկումնային պահ է»,- ասել է Ասադն իր հայտարարության մեջ, որը հեռարձակվել է Սիրիայի պետական հեռուստատեսությամբ:
Ինչպես նշում է AFP-ն, վերջին ամիսներին սիրիական բանակը մի շարք հաջողությունների է հասել՝ անցկացնելով մի շարք հարձակողական գործողություններ: Մասնավորապես, ճեղքել են ընդդիմադիր ուժերի կետերը Լիբանանի սահմանին հարակից սահմանում և Հոմսի ընդդիմադիր նահանգում:











































