Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող բնակելի շենքում հայտնաբերվել է 21 մետր խորությամբ թունելի անցում, որը տանում է դեպի մինչև 40 միլիոն ֆունտ (52 միլիոն դոլար) ստորգետնյա կանեփի ֆերմա: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Գործարանը գտնվում էր նախկին Բրոդվեյ թատրոնի տակ, որը կառուցվել է 1897 թվականին և ավերվել 1963 թվականին, որի տեղում այժմ խանութներ են:
Նշվում է, որ ապօրինի գործարանը կարող էր գործել մոտ տաս տարի:
Թունելի մուտքի ելքը գտնվել է զուգարանում, և թաքնված է եղել սալիկների տակ։










































