Ներկայացնենք Samsung Galaxy S5-ի վրա կատարվող հերթական փորձարկումներից մեկը՝ ըստ mirfactov.com-ի:
Այս անգամ սմարթֆոնը մի քանի րոպեով իջեցրել են եռացող ջրի մեջ: Որքան էլ զարմանալի է, սարքը դիմացել է այդ «փորձությանը»:
Իհարկե, ջրից հանելուց հետո, երբ հեռախոսի մակերեսից մաքրվել է ջուրը, սմարթֆոնը դադարել է արձագանքել որոշ հրահանգների կամ շատ դանդաղ է արձագանքել, ապա անսպասելիորեն անջատվել է:











































