ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԶՈւ-երին սնունդ մատակարարողները մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ են հաշվարկում.
«ԶՈւ—երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։
Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 600 դրամ։
Մնացած թվերը, որ շրջանառվում են, չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր, ինչը անթույլատրելի է»:
https://www.facebook.com/arcrun/posts/2575702455798680