ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում մի տղամարդ հիդրոցիկլ վարելիս գետից ջուր է կուլ տվել, ինչից կաթվածահար է եղել: Նա ցանկանում էր հիդրոցիկլ վարել Սասքեհան գետի երկայնքով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Դրան տղամարդը նշանակություն չտվեց, բայց մի քանի օր անց Փերիի մոտ գլխացավեր, փսխում, հալյուցինացիաներ սկսվեցին, դող և թուլություն առաջացավ ստորին վերջույթներում:
Պարզվեց՝ մսակեր Naegleria fowleri ամեոբան մտել է մարդու ուղեղը:

Նա հավանաբար աղտոտված ջրի հետ քթով օրգանիզմ է թափանցել։ Ամեոբան սկսել է ուտել ամերիկացու ուղեղը, ինչը հանգեցրել է ժամանակավոր կաթվածի:
Մի քանի ամիս բուժվելուց և տանջալի ցավերից հետո տղամարդը կրկին քայլել է սովորում:










































