Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում երեկ մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ:
Գոլերից առաջինը 20-րդ րոպեին հեղինակել է հենց հայ կիսապաշտպանը: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել դորտունդյան ակումբի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը:
Ներկայացնում ենք այս մրցավեճում Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները:









































