Ամերիկացի կոմիկ դերասան Դենի Դե Վիտոն գովել է ֆուտբոլիստ և ներքնազգեստի մոդել Դևիդ Բեքհեմին, հայտնում է lady.ru-ն՝ հղում անելով FX Network-ին:
69-ամյա Դե Վիտոն լրագրողների հարցին՝ ինչպես է նա վերաբերվում Բեքհեմին, պատասխանել է. «Բեքհեմը վարտիքով այն տղան է, չէ՞: Հրաշալի հետույքով տղան: Այո, ես նրան ճանաչում եմ»,- ասել է դերասանը:
Դերասանը հետաքրքրվել է՝ Բեքհեմն ինչո՞վ է զբաղվել նախքան գովազդում նկարահանվելը, և պատասխանը նրան շատ է զարմացրել:
«Դևիդ Բեքհեմը ֆուտբոլի ա՞ստղ է: Դուք կատակո՞ւմ եք: Ես կարծում էի՝ նա այն մկանուտ տղաներից է»,- ասել է Դե Վիտոն:
«Միայն մի բան կասեմ՝ Դևիդ, առանց տաբատի շրջիր»,- ավելացրել է դերասանը:










































