«Հովիկ Աբրահամյանի ԱԺ-ում ձեռք բերած փորձը համարում եմ շատ կարևոր: Այդ առումով համարում եմ, որ կուսակցությունը ճիշտ ընտրություն կատարեց»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուն ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Վերջինս նորմալ է համարում կառավարության կազմի հնարավոր փոփոխությունը, քանի որ նրա խոսքով վարչապետները տարբեր մարդիկ են և տարբեր խնդիրներ են տեսնում, համապատասխանաբար նաև խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ:
«Որպես կանոն վարչապետը ձևավորում է իր թիմը և առաջնահերթություններից ելնելով որոշումներ է կայացնում: Ի վերջո սրանք քաղաքական գործընթացներ են»,-ասաց Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում










































