ԱՄՆ պետդեպը հաշվետվություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ 2018 թվականին աշխարհում ավելի քան 8 հազար ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով փաստաթղթին:
Ինչպես նշվում է, ահաբեկչությունները գրանցվել են 84 երկրներում: Ընդ որում, միջադեպերի 85%-ը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում և Աֆրիկայում: Մասնավորապես հաճախ են ահաբեկչություններ իրականացվել Աֆղանստանում, Սիրիայում և Հնդկաստանում:
Հաշվետվության մեջ նաև ընդգծվում է, որ ահաբեկչական գործողությունների արդյունքում 39 հազար մարդ է զոհվել:
Հարկ է նշել, որ 2018 թվականին աշխարհում 500-ով ավելի շատ ահաբեկչություն է գրանցվել, քան 2017-ին:






































