Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման

ԿԳՄՍ նախարարությունը մտադրություն ունի հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մտադրությունը դեռևս պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այդ մասին շրջանառվում է մամուլում, և նախարարության պաշտոնյաները այդ առարկան ուսումնական ծրագրից հանելու պատճառներ են ներկայացնում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշեց. «Կարծեք թե չգրված ավանդույթ է դարձել տարվա մեջ մի քանի անգամ այս հարցը օրակարգ բերելը, որպեսզի հասկանան եկեղեցու և ժողովրդի զգացողությունները: Բազմաթիվ հանդիպումներ են եղել ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի ու նախարարության աշխատակիցների հետ, նրանք բազմիցս վստահեցրել են, որ նման խնդիր չկա: Մենք՝ ինքներս ենք խնդիր բարձրացրել՝ ասելով, որ 15 տարի այդ առարկան դպրոցներում դասավանդվում է, և կարծում ենք՝ որոշակի փոփոխությունների կարիք կա դասագրքերի առումով, որպեսզի առարկան ավելի գրավիչ լինի աշակերտների համար, և նախարարը համաձայնություն է տվել:

Ցավով պիտի նշեմ, որ իսկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգություն ունի այս առումով, որովհետև փոխնախարարի մակարդակով խոսվում է, որ այս հարցի հետ կապված քննարկումներ են լինում, ինչ-որ որոշումներ պետք է կայացվեն:  Առարկան ուսուցման ծրագրի մեջ մտել է օրենքի ուժով, և առանց մեզ չեն կարող այդ մասին որոշում կայացնել, բայց ասեկոսեների մակարդակով կա խոսակցություն, որ արդեն ինչ-որ որոշումներ կան, և ի զարմանս ինձ, այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Մեր մտահոգությունն ուժեղացավ, երբ նախարարը և փոխնախարարն իրենց խոսքում կրկին հստակություն չմտցրեցին: Նախարարության ոչ հստակ կեցվածքը աղմուկի և փոթորկի պատճառ է դառնում: Այս խնդիրը վերաբերում է նաև 1600 ուսուցիչների, որոնք դասավանդում են այս առարկան, և վերջին օրերին չեն դադարում իմ հեռախոսազանգերը, անգամ Արցախից, տարբեր տեղերից մարդիկ հարցնում են՝ ինչ անենք»:

«Իբրև այս առարկայի համար պատասխանատու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, որն ամենօրյա շփման մեջ է աշակերտների և ուսուցիչների հետ, կարծում եմ, որ սա կեղծ օրակարգ է: Մեր մտահոգությունն ու ցավն այն է, որ եթե եղել են ինչ-որ քննարկումներ և որոշումներ այս մասին, ապա անազնիվ է այդ ամենն առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  անելը»,- նշեց Տեր Զաքարիան՝ հավելելով, որ օրենքով նախատեսված է իրենց մասնակցությունը այս առարկայի չափորոշիչների վերաբերյալ որոշման գործընթացին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում