Խարկովի կենտրոնական մասում օրինապահները ռազմամթերքի գաղտնարան են գտել, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
Գաղտնարանը հայտանաբերվել է անբնակ կիսաքանդ տանը:
«Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության պայթյունա-տեխնիկական ծառայության մասնագետների հետ գաղտնարանից 10 F-1 նռնակ և Կալաշնիկովի AK-74 ավտոմատի երկու՝ 5,45 մմ տրամագծով 26 և 30 փամփուշտով լցված փամփշտակալ են առգրավել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առգրավված ռազմամթերքը հանձնվել է հետաքննության:









































