ԱՄՆ-ում նախատեսում են փոխարինել նոր սերնդի հրաձգային զենքի փամփուշտների տրամաչափը՝ Չինաստանի և Ռուսաստանի զինծառայողների հանդերձանքի կատարելագործման պատճառով, հաղորդում է Popular Mechanics պորտալը:
Ինչպես նշվում է, նոր 6.8 մմ փամփուշտները կփոխարինեն ՆԱՏՕ-ում տարածված 5.56 մմ տրամաչափի փամփուշտներին M16 հրացաններում:
Նախատեսվում է նաև M4A1 ինքնաձիգի և M249 գնդացիրի փոխարեն նոր անալոգներ օգտագործել:
Ըստ հոդվածի հեղինակի, ամերիկյան բանակը վերազինվում է, որպեսզի կարողանան խոցել Չինաստանի և Ռուսաստանի զինծառայողների արդիականացված զրահապատ բաճկոնները: 5.56 փամփուշտները համարվում են հնացած այս առաջադրանքի համար:







































