Րոպեներ անց կմեկնարկի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որից հետո տեղի կունենա խորհրդի նիստը: Նիստի ընթացքում հայտնի կդառնա ՀՀ նոր վարչապետի անունը:
«Առաջին լրատվական»-ը հնարավորություն է ընձեռում իր ընթերցողին ուղիղ հեռարձակմամբ տեղեկանալ, թե ով է զբաղեցնելու հանրապետության վարչապետի աթոռը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի դեպ, ըստ Շարմազանովի, դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով Տիգրան Սարգսյանը դիմել էր Սերժ Սարգսյանին:









































