Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը կարծում է, որ Ռուսաստանի դեմ արդեն սահմանած պատժամիջոցների պատճառով առաջին եռամսյակում այն կորցրել է 150 մլրդ դոլար: Այս մասին գրում է Interfax-ը:
Նա Արևմուտքի` Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները մեղմ չի համարել:
«Պատժամիջոցների պատճառով միայն առաջին եռամսյակում 150 մլրդ դոլար ուղղակի դուրս է մնացել Ռուսաստանի տնտեսությունից»,- ընդգծել է նախարարը:











































