Անասնաբույժների միջազգային խումբը ոսկե շապիկ է տեղադրել «Կառա» անունով էգ վագրի ժանիքին, հայտնում է The Sun-ը:
Վեցամյա էգ վագրին առգրավել են 2013-ին Իտալիայի Մունյանո քաղաքում գտնվող մասնավոր ֆերմայից: 2015-ին կենդանուն տեղափոխել են Գերմանիայի Մասվայլեր քաղաքում գտնվող վագրերի պահպանության կենսակայան:
Անասնաբույժները Կառայի ժանիքի վրա երկու խոր անց են հայտնաբերել և տարբեր երկրներից մասնագետների խումբ են հավաքել, էգ վագրի ատամը բուժելու համար: Նրանք մտավախություն ունեին, որ ցանկացած պահի այն կարող է ջարդվել և մեծ կատվին անտանելի ցավ պատճառել:
Օգոստոսի վերջին մասնագետները պատրաստել են Կառայի ատամների կաղապարը՝ կենդանու համար իմպլանտ պատրաստելու նպատակով: 37-ամյա կենսաբան Ֆլորիան Էյսերլոն հայտնել է, որ մեկուկես ժամվա ընթացքում մաքրել են կենդանու վնասված ատամը և թեթևակի հղկել այն՝ խոռոչները լցնելու նպատակով: Շապիկը հիանալի է հարմարվել վագրուհու ժանիքին:
Կառային հատուկ սննդակարգ են նշանակել ատամը բուժելու համար, իսկ երեք շաբաթ անց նա կրկին կարող էր միս ուտել և ոսկորներ ծամել: Կենսաբան Եվա Լինդենշմիդտն ասել է, որ այժմ Կառան կարող է ճիշտ կծել և հաճախ ժպտալ՝ ցույց տալով իր նոր ոսկե ատամը:











































