Fiat Chrysler և PSA Peugeot ավտոարտադրողների տնօրենների խորհուրդները հավանություն են տվել հավասարության հիմունքներով ընկերությունների միաձուլմանը: Այդ մասին հայտնել են գործարքի երկու կողմերը:
Միավորման արդյունքում կկազմվի վաճառքների գծով աշխարհում չորրորդ ավտոարտադրողը՝ մոտավորապես 50 միլիարդ դոլար արժեքով: Կողմերը մտադիր են միավորել ջանքերն էլեկտրամոբիլների և ինքնակառավարվող ավտոմեքենաների զարգացման ուղղությամբ, փոխանակել տեխնոլոգիաներ և կրճատել ծախքերը: Միացյալ ընկերությունը կգլխավորի PSA-ի գլխավոր տնօրեն Կառլոս Տավարեսը, իսկ դրա տնօրենների խորհրդի գլուխ կկանգնի Fiat Chrysler-ում այդ պաշտոնը զբաղեցնող Ջոն Էլքանը: Խորհրդում կլինի 11 մարդ, այդ թվում՝ Տավարեսը: Ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների մասին հայտնել են The Wall Street Journal-ը և Dow Jones-ը՝վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:








































