Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ Ռուսաստանը, Ուկրաինայի արևելքում ապակայունացնելով իրավիճակը, փորձում է խոչընդոտել ապրիլի 17-ին կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան ձևաչափով բանակցությունները՝ նվիրված ուկրաինական հարցի կարգավորմանը: Այս մասին գրում է Cenzor.net-ը:
«Կրկնվում է Ղրիմի սցենարը. խմբերի բաժանված 200-250 մարդ կազմակերպում են վարչական շենքերի վրա հարձակումներ: Գրավում են ոչ միայն շենքերը, այլև որոշ դեպքերում նաև զինապահեստներ, պատանդ են վերցնում մարդկանց: Այդ ամենն արվում է բանակցություններից առաջ իրավիճակը սրելու համար, որոնք տեղի կունենան ապրիլի 17-ին»,- ասել է Տիմոշենկոն:







































