Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ցամաքել է իշխանության ժամանակը սնուցող աղբյուրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ տնտեսագիտական համալսարանի ուսանողների առաջ հայտարարել է, որ «Ֆորբսի» հրապարակած վարկանիշը լուրջ չի համարում, դրա հայաստանյան արձագանքներն էլ համարում է քաղաքական շահարկում: Անշուշտ, Տիգրան Սարգսյանն այլ բան ասել չէր կարող, այն բանից հետո, երբ «Ֆորբսը» Հայաստանի տնտեսությունն իր վարկանիշով դասել էր աշխարհի վատագույն տնտեսությունների շարքի երկրորդ տեղը` Մադագասկարից հետո: Բնական է, որ Տիգրան Սարգսյանը պետք է անլուրջ համարեր այդ վարկանիշը:

Սակայն այստեղ շատ հետաքրքրական բան է ստացվում: Անլրջությունը Տիգրան Սարգսյանի համար կարծես թե դառնում է, այսպես ասած, երկաթյա փաստարկ, որով նա արձագանքում է իր համար անցանկալի իրավիճակներին: Այսինքն` նրա փաստարկներն, ըստ էության, այնքան են սպառվել, որ մնացել է միայն անլրջությունը: Օրինակ` նա կարող է թերթին հարցազրույցի ընթացքում անդրադառնալով լրջագույն մի խնդրի` ասել, թե կրիտիկական զանգվածին թողնում են որ երկրից հեռանա, որ հեղափոխություն չանի, իսկ հետո այդ արտահայտության շուրջ բարձրացված աղմուկին արձագանքել, թե ինքն այդ ամենը լուրջ չի ասել` կատակել է, այսինքն` ինքն անլուրջ է եղել այդ պահին: Ասել կուզի, որ եթե մարդ ինքն իրեն է անցանկալի պահերին անլուրջ դարձնում, որպես պաշտպանական փաստարկ, զարմանալի չէ, որ կարող է անլուրջ դարձնել նաև ուրիշներին, այդ թվում և «Ֆորբսին»:

Իսկ մյուս կողմից էլ` միանգամայն հասկանալի է, որ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն այլ փաստարկներ այլևս չունի: Բանն այն է, որ ցանկացած վարչապետի, և ընդհանրապես ցանկացած իշխանության փաստարկները ինչ-որ պահից սպառվում են և լավագույն ու միակ փաստարկ է դառնում կյանքը: Սակայն Հայաստանում կյանքը վաղուց արդեն դադարել է իշխանության համար փաստարկ լինելուց, քանի որ այն որևէ կերպ չի փոփոխվում, որևէ կերպ չի բարեփոխվում: Կյանքը Հայաստանում ոչ թե իշխանության համար, այլ իշխանության դեմ է փաստարկ: Ահա այդ պայմաններում ոչինչ անել չի մնում, քան ամեն ինչ կատակի կամ անլրջության տալ:

Այնպես որ, Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունն իրականում հուշում է իշխանության սնանկության մասին, ընդ որում` սնանկության թերևս ամենաաղետալի ձևի` փաստարկների սնանկության մասին: Իսկ եթե իշխանության մոտ վերջանում են փաստարկները, ուրեմն վերջի վրա է ժամանակը, քանի որ քաղաքականության և հատկապես կառավարման ոլորտում փաստարկը ժամանակը սնուցող միակ աղբյուրն է, երբ այն ցամաքում է, ժամանակը դադարում է առաջ գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում