Այսօր ժամը 11-ից Ծաղկաձորում մեկնարկել էր ոչ իշխանական չորս ուժերի «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջունել է ներկաներին՝ ասելով, որ իրենք հավաքվել են նաև կառավարության տնտեսական քաղաքականության սխալները վեր հանելու համար՝ հավելելով. «Մենք ուրիշների պես չենք ասում՝ մենք ամեն ինչ գիտենք, բայց երկրի տնտեսությունը հասցնում վատ վիճակի»:









































