ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ելույթ է ունեցել ոչ իշխանական չորս ուժերի «Նոր տնտեսական քաղաքականություն» համաժողովի Եվրոպայի հայկական միությունների ֆորումին (ԵՀՄՖ):
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ հիմա ինքը ոգևորված է, քանի որ կամաց-կամաց կարծես կոնսենսուս է ձևավորվում. «Մենք բոլորս հասկանում ենք, թե ուր պետք է գնանք»,- ասել է նա:
«Հայաստանին պետք է ոչ թե հաղթահարել վատ կառավարումը և անցնել դեպի լավ կառավարման, Հայաստանին պետք է հրաշալի կառավարում, Հայաստանին պետք է վիրտուոզ կառավարում, այնպիսի կառավարում, որ այս գործոնների առկայության դեպքում կարողանա ապահովել Հայաստանի զարգացումը, իսկ դրա համար պետք է մենք Հայաստանում ստեղծենք քաղաքական դրախտ՝ բիզնեսի համար, մենք պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանում լինի հավասարություն, մրցակցություն, օրենքի գերակայություն, այսինքն՝ ստեղծել այնպիսի գրավիչ մթնոլորտ, որ հակառակ բոլոր վանող գործոններին՝ բիզնեսը ցանկանա կապիտալներ ներդնել Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ սա է իրենց միակ բանալին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































